AM
28 November 2001 - 16:53 AMT

ԼՂՀ-ՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԱՃԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սույն թվի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակշրջանում ծնվածների թիվը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8,4 տոկոսով: Միաժամանակ 7,4 տոկոսով կրճատվել է մահացությունը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ԼՂՀ բնակչության բնական աճը նշված ժամանակահատվածում կազմել է 937 մարդ, ինչը 27,3 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշը: ԼՂՀ-ի Վիճակագրության, պետռեգիստրի ու վերլուծության պետական վարչության տվյալներով` 2001 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում գործազրկության մակարդակը կազմել է 6,2 տոկոս, իսկ աշխատանքային ռեսուրսները` 76916 մարդ: Զբաղված քաղաքացիների 46,5 տոկոսը աշխատում են կազմակերպություններում, ձեռնարկություններում, բյուջետային հիմնարկներում, իսկ 51 տոկոսը զբաղված են սեփական գործով, որոնցից 94 տոկոսը` գյուղատնտեսության ոլորտում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: