Այսուհետ Orange-ի երեւանյան եւ մարզային մի շարք խանութներում հաճախորդները կարող են օգտվել «Հեռախոսից հեռախոս» ծառայությունից: Ծառայությունն ապահովվում է բացառիկ սարքի միջոցով, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում փոխանցել ինչպես հեռախոսի, այնպես էլ SIM քարտի ողջ ինֆորմացիան համակարգչի կամ մեկ այլ հեռախոսի մեջ` ներառյալ հեռախոսագրքույկը, հեռախոսազանգերը, ձայնային հաղորդագրությունները, նկարները եւ տեսանյութերը: Ծառայությունը թույլ կտա հաճախորդներին ոչ միայն հեշտությամբ նոր հեռախոսի մեջ փոխանցել կարեւոր ինֆորմացիան, այլ նաեւ առանց մտահոգվելու վերանորոգման հանձնել հեռախոսը` վերջինիս պարունակությունը պահպանելով USB կրիչում:
Ծառայությունն անվճար է բոլոր հաճախորդների համար: Orange-ի պաշտոնական կայքում կարելի է գտնել այն խանութների ցանկը, որոնք համալրված են Հեռախոսից հեռախոս սարքով: