«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության Ֆինանսական համակարգի կայունացման (FS Share) ծրագրի շրջանակներում սկսում է Գնման հայտերի հիման վրա ֆինանսավորում (Purchase Order Financing), որը նախատեսված է ՓՄՁ-ների համար:
Բանկի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, ծրագրի իրականացմանհամար«Ամերիաբանկ» ՓԲԸ հատկացնելու է մինչեւ 2 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում:
Ծրագիրը նպատակ ունի նպաստելՓՄՁ-ների վաճառքների ծավալների, եկամտի ավելացմանը եւ նոր աշխատատեղերի ստեղծմանը` շրջանառու կապիտալի ֆինանսավորման միջոցով:
Նշված ֆինանսավորումը նախատեսված է առեւտրի, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության, տուրիզմի, տեղեկատվության տեխնոլոգիաների, էներգետիկաի ձեռնարկությունների համար, որոնց շրջանառու միջոցների ֆինանսավորումն ապահովված է հաստատված գնման հայտով կամ առուվաճառքի պայմանագրով: Ծրագիրն ուղղվելու է հաճախորդների կողմից ստորագրված պայմանագրերի կատարման համար անհրաժեշտ հումքի, վերավաճառքի ենթակա արտադրանքի գնման, փաթեթավորման եւ/կամ արտադրական այլ ծախսերի ֆինանսավորմանը:
Ներկայացված ծրագրի իրագործումնէապեսկնպաստի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը, վաճառքի ծավալների եւ եկամտի զգալի ավելացմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: