Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազախիր Փանախովը իր ափսոսանքն է հայտնել ԱՄՆ-ի դեսպանատան հայտարարության կապակցությամբ, որում` նոյեմբերի 16-ին կայացած խորհրդարանական լրացուցիչ ընտրությունները ճանաչվել են կեղծված: «Այդ ընտրությունները չեն համապատասխանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացման միջազգային ստանդարտներին»,- ասվում է ամերիկյան դեսպանատան հայտարարությունում: Փանախովը հայտնել է, որ այդ փաստաթղթում տրված գնահատականները «շատ կտրուկ են եւ իրականությանը չեն համապատասխանում »: Նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ օտարերկրյա դեսպանատունը, չներկայացնելով դիտողությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով, հանդես է եկել ընտրությունների կեղծ լինելու մասին .հայտարարությամբ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: