Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր` կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վասիլի Ղազարյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակման մասին: Դեսպանատան նստավայրը կգտնվի Պեկինում: Ինչպես հայտնի է, Չինաստանը լիազորագրել է իր դեսպանին Հայաստանում դեռեւս 1992 թվականին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: