Վերջին ժամանակաշրջանում ԴԱՀԿ ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի վարույթում գտնվող կատարողական վարույթների քանակը աճել է մինչեւ 1040-ի: Ընդ որում, դրանց կեսը կենտրոնացած է Վարդենիս-Մարտունի բաժանմունքում:
Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) պատվիրակությունը ՀՀ գլխավորհարկադիր կատարողՄիհրան Պողոսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնեց Գեղարքունիքի մարզ:
Պատվիրակության անդամներըտեղում ծանոթացանԴԱՀԿ ապահովող ծառայությանԳեղարքունիքի մարզային բաժնիծառայողներիաշխատանքային պայմաններին: Աշխատակիցներիմասնակցությամբ Սեւան քաղաքում տեղի ունեցավ խորհրդակցություն: Ընթացքում, մարզային բաժնի ծառայողների կողմից ներկայացվեցին մի շարք խնդիրներ եւ առաջարկություններ, որոնց լուծումը միտված է հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, տարածքային խնդիրներ ունեն Գավառ եւ Ճամբարակ քաղաքների հարկադիր կատարողները: Սեւանում առկա է վերանորոգման խնդիր: Ճամբարակի տարածաշրջանի սփռվածությունը խնդիր է առաջացնում ծառայողներին տրանսպորտային միջոցներով ապահովելու առումով: Որոշակի խնդիրներ առաջ քաշվեցին կապված համակարգչային տեխնիկայով հագեցման իմաստով:
ՀՀԳլխավոր հարկադիր կատարողի ցուցումովվերը նշվածխնդիրներըլուծումկստանան մոտակա ժամանակներում: «- Ես եկել եմ այստեղ, որ Ձեր խնդիրների մասին լսեմ հենց Ձեզանից, հասկանամ ինչի կարիք ու պակաս ունեք: Ի վերջո, խելացի մտքերն ու նախաձեռնությունները միայն վեր-ից չեն գալիս: Դուք պետք է լավ պատկերացնեք, թե ինչպես կարելի է նպաստել տեղում Ձեր գործի արդյունավետության բարձրացմանը», – նշեց Մ.Պողոսյանը: Ծառայողները ներկայացրեցին դիտողություններ – առաջարկություններ, կապված օրենսդրական դաշտի բարեփոխման եւ ծառայողական պայմանների բարելավման հետ, հաղորդում է ԴԱՀԿապահովող ծառայությանմամլո ծառայությունը: