ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների վեհաժողովի շրջանակներում Մոսկվայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը դժվար թե աշխուժություն մտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսի կարծիք է հայտնել այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նախարարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս տարածաշրջան կատարած այցը չի ունեցել զգալի արդյունքներ: Այնուամենայնիվ, նա չի բացառում այն հնարավորությունը, որ ԵԱՀԿ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպման ընթացքում բանակցությունների ժամանակ որոշակիորեն դրական տեղաշարժ կկատարվի:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: