Ամերիաբանկին 2009թ. շնորհվել է ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայական` գերմանական TUV RHEINLAND GROUP միջազգային հեղինակավոր ընկերության կողմից
Եվ ահա մեկ տարի անց նշված կազմակերպության կողմից Ամերիաբանկում կատարվեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու բանկի գործունեության համապատասխանությունը Որակի կառավարման նշված ստանդարտին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
TUV RHEINLAND GROUP-ի ներկայացուցչի կողմից բարձր է գնահատվել բանկի մեկ տարվա գործունեությունը Որակի կառավարման ուղղությամբ եւ վերահաստատվել է TUV RHEINLAND GROUP-ի կողմից բանկին շնորհած ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին համապատասխանության վկայականը:
Ամերիաբանկը Ամերիաբանկ ՓԲԸ-ն ներդրումային բանկ է, որն առաջարկում է կորպորատիվ եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով ամբողջական փաթեթ: Ամերիաբանկ ՓԲԸ-ի ռազմավարական գործընկերն է «Տրոյկա -Դիալոգ» ընկերությունների խումբը` ՌԴ ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
Այսօր Ամերիաբանկը 4 մասնաճյուղ ունի` Երեւանում, Քաջարանում, նոր մասնաճյուղ Դիլիջանում, ու եւս մեկը ԼՂՀ-ում: