Թուրքմենստանի պատվիրակությունը` Նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Խըդըր Սապարլիեւի գլխավորությամբ Հայաստան կժամանի ապրիլի 4-10-ը կայանալիք գործարար համաժողովին եւ տեքստիլ ու գորգագործության ցուցահանդեսին մասնակցելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեցին Զարգացման հայկական գործակալությունից:
Աղբյուրի համաձայն, ցուցահանդեսի պաշտոնական բացումը ծրագրված է ապրիլի 8-ին ՀՀ կառավարության տան ցուցասրահում: Բացի դրանից, ապրիլի 9-ին ՀՀ կառավարության տան նիստերի դահլիճում շահագրգռված կողմերի մասնակցությամբ տեղի կունենա գործարար համաժողով: