«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հերթական անգամ վերանայել է իր քարտերի սպասարկմանսակագները` սահմանելով ավելի մատչելի եւ հասանելի գներ իր հաճախորդների համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:
Մասնավորապես,մարտի 25-ից սկսածբանկի կանխիկացման կետերից եւ բանկոմատներից գումար կանխիկացնելիս բանկի կողմից թողարկված բոլոր դեբետ քարտերից կանխիկացման միջնորդավճար չի գանձվելու, իսկ բոլոր կրեդիտ քարտերից, բացառությամբ VISA BUSINESS քարտի,կգանձվի ընդամենը 0.5% միջնորդավճար:
Բացի դրանից, «Կոնվերս բանկը» հաճախորդների հետ շահավետ համագործակցության նպատակով` ընդամենը 4 ամիս առաջ բարելավել էր նաեւ քարտերի տրամադրման սակագները:
Բանկը հիմնադրվել է 1993 թվականին որպես «Հյուսիս-Հայկական» բաժնետիրական բանկ: 1997թ. վերակազմակերպվեց եւ վերանվանվեց «Կոնվերս բանկ» ՓԲԸ: