AM
25 March 2010 - 12:58 AMT

Հայաստանում անցկացվում է սոցիալական պատասխանատվության ISO 26000 ստանդարտի կիրառման վերաբերյալ սեմինար

Երեւանում մեկնարկել է երկօրյա սեմինար, որի նպատակն է հայկական ձեռնարկատերերին ծանոթացնել ISO 26000-ի հիմունքներին, որը սահմանում է սոցիալական պատասխանատվության ուղղությամբ ղեկավարման սկզբունքները, հաղորդում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը:

Մարտի 25-26-ի ընթացքում Ստանդարտացման միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Մարտին Նեուրեյտորը (Ավստրիա) հայկական ընկերությունների ներկայացուցիչներին կծանոթացնի ISO 26000-ի հիմունքներին: Սեմինարի ընթացքում որոշվելու են դրանց կիրառման հետագա քայլերը, որի հիման վրա մշակվելու է ռազմավարություն եւ ձեռնարկ` սոցիալական պատասխանատվությունն իրականացնելու համար:

Սեմինարի կազմակերպիչներ են հանդես գալիս Հայաստանի ստանդարտների ազգային ինստիտուտը եւ Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը`Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

ISO 26000 միջազգային ստանդարտը կոչված է ողջ աշխարհում խրախուսելու սոցիալական պատասխանատվության զարգացումը: ISO 26000-ում ամրագրված ղեկավարման հրահանգները հիմնվում են պետական եւ մասնավոր ոլորտներում գոյություն ունեցող սոցիալական պատասխանատվության լավագույն փորձի վրա: Այդ պատճառով այս ստանդարտը պետք է օգտակար լինի էկոնոմիկայի բոլոր սեկտորներում: