AM
25 March 2010 - 13:21 AMT

Հայաստանը բարելավել է ցանցային պատրաստության մակարդակի արդյունքները 13 կետով

2009 թ. ընթացքում «Համաշխարհային տնտեսական համաժողովի» ուսումնասիրությունների տվյալների համաձայն, Հայաստանը բարելավել է ցանցային պատրաստության մակարդակի արդյունքները 13 կետով: «Չնայած, որ Հայաստանը դեռեւս հետ է մնում տարածաշրջանի երկրներից ցանցային պատրաստության իր մակարդակով, սակայն ՏՀՏ զարգացումը երկրում նշանավորվել է նշանակալի դրական առաջընթացով», – մեկնաբանելով այս տվյալները, ասել է «Տնտեսություն եւ արժեք» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը:

2009 թ. Հայաստանը 72 կետով բարձրացել էր բջջային հեռախոսային կապիբնագավառում բաժանորդների թվի ցուցանիշով: Ակտիվացել էին բիզնես հիմնելու պահանջ ներկայացնող գործընթացներ:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի խոսքերի համաձայն, IT բնագավառը համաշխարհային ճգնաժամի պայմաններում դարձել է հայկական տնտեսության այն յուրահատուկ ճյուղը, որտեղ անցյալ տարի գրանցվել է 17 տոկոս աճ եւ արդյունավետության 9 տոկոս աճ: Դրա հետ միասին նա նշել է նաեւ, որ Հայաստանի համար 13 կետով վարկանիշի բարձրացումը բավարար չէ, քանի որ մեծ ներուժ կա այստեղ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: «Հայաստանը պետք է ձգտի մուտք գործել ցանցային պատրաստության մակարդակով առաջին տասնյակի երկրների մեջ», – հայտարարել է Բագրատ Ենգիբարյանը:

Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի կարծիքով, Հայաստանը ավելի մեծ հնարավորություններ ունի միկրոէլեկտրոնային արդյունաբերության բնագավառը զարգացնելու համար, որտեղ մեր երկիրը միշտ առաջատար դիրքում է եղել:

Փորձագետների կարծիքով, ընթացիկ տարում Հայաստանի ցուցանիշները պետք է բարելավվեն լայնագիծ օպտիկամանրաթելային ցանցի անցկացման ուղղությամբ պետական ծրագրերի իրագործման եւ «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացման հաշվին:

ՏՀՏ առավել զարգացած երկրների առաջին տասնյակի երկրների կազմում են` Դանիան, Շվեդիան, ԱՄՆ-ն, Սինգապուրը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Նիդեռլանդները, Կանադան: