AM
26 March 2010 - 11:15 AMT

«Յունիբանկն» իջեցրել է ավտովարկավորման տոկոսադրույքները

«Յունիբանկ» ՓԲԸ-ն իջեցրել է առաջնային շուկայում ավտոմեքենա գնելու համար տրամադրվող վարկերիտոկոսադրույքները, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Յոթ մլն դրամը չգերազանցող ավտովարկավորման համար սահմանվել է 15 տոկոս տարեկան տոկոսադրույք, իսկ 7 մլն դրամից մինչեւ 15 մլն դրամ վարկերի համար` 17 տոկոս տարեկան տոկոսադրույք: Վարկերի գծով կանխավճարը կազմում է 20 տոկոս, մարման ժամկետը` մինչեւ 60 ամիս:

Ավելի թանկարժեք մեքենա գնելու ցանկություն ունեցող հաճախորդներին բանկն առաջարկում է օգտվել ԱՄՆ դոլարով տրամադրվող օվերդրաֆտներից` ավտոմեքենայի գրավադրմամբ: Այս դեպքում վարկի գումարը կկազմի մինչեւ 100 հազար դոլար, տարեկան տոկոսադրույքը` 15-17 տոկոս, կանխավճարը` 30 տոկոս:

2009թ.-ի արդյունքներով «Յունիբանկը» ՀՀ բանկային համակարգում ավտովարկավորման ծավալով զբաղեցրել է առաջատարի դիրքը: «Յունիբանկի» վարկային ծրագրերը թույլատրում ենվարկի վաղաժամկետ մարում, առանց որեւէ սահմանափակումների կամ տուգանքների կիրառման:

2010-ի մարտի 1-ի դրությամբ բանկի ավտովարկավորման պորտֆելը կազմել է մոտ 8 մլրդ դրամ: 2010թ.-ին «Յունիբանկը» ծրագրել է ավտովարկավորման ծավալներիավելի քան 50 տոկոսի աճ, համապատասխանաբար եւ շուկայի առաջատարի դիրքի պահպանում:

2001թ. հոկտեմբերին հիմնադրված «Յունիբանկ»-ի բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգս Լիմիթեդն» է (100 տոկոս): Բանկը UFAD-ի ծրագրի մասնակից է, որը նպաստում է ներդրումներին գյուղական վայրերում, միջազգային բանկի ABN AMRO ռիսկերի կառավարման ծրագրի մասնակից է, ինչպես նաեւ Փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցող ազգային կենտրոնի ծրագրի մասնակից է: Բանկը «ArCa» եւ Visa International վճարային համակարգերի անդամ է: Այսօրվա դրությամբ «Յունիբանկի» բաժանմունքների ցանցը կազմված է 34 բաժանմունքից, որոնցից մեկը ` «Զվարթնոց» բաժանմունքն աշխատում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի: Տարվա արդյունքներով «Յունիբանկ»-ի ակտիվներն աճել են 58 տոկոսով եւ դեկտեմբերին կազմել են շուրջ 108,6 մլրդ դրամ: Աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 22,8 տոկոս: Վարկային ներդրումներն ավելացել են 43 տոկոսով, նրանց ծավալը կազմել է 66,7 մլրդ դրամ: «Յունիբանկ»-ի ավանդների ծավալը 2009թ.-ին գերազանցել է 85,6 մլրդ դրամը` արձանագրելով մոտ 80% աճ: Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը: Այդ ցուցանիշով ՀՀ բանկային համակարգում «Յունիբանկ»-ը կրկին գրավել է առաջատարի դիրքը: Այսօր «Յունիբանկը» երկրի ամենաարագ աճող եւ համակարգված բանկերից մեկն է, որը լայն մասնաճյուղային ցանց ունի: