AM
26 March 2010 - 13:15 AMT

ՀՀ կառավարության ղեկավարն ու ՀԲ ներկայացուցիչները քննարկեցին փոխգործակցության հեռանկարները

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյաննուրբաթ օրնընդունել էՀամաշխարհայինբանկիԶարգացման քաղաքականության վարկային ծրագրի առաքելության խմբի անդամներին` ղեկավար Պեդրո Ռոդրիգեսի եւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի գլխավորությամբ, հաղորդում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ փոխհամագործակցության հետագա ընդլայնման եւ համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Համաշխարհային բանկի խումբը (ՀԲ) կամ Համաշխարհային բանկը բազմակողմանի վարկային հաստատություն է, որը բաղկացած է մի քանի միմյանց հետ սերտ կապված ֆինանսական ինստիտուտներից, որոնց ընդհանուր նպատակը զարգացած երկրների ֆինանսական օգնության ճանապարհով զարգացող պետությունների բարեկեցությունը բարձրացնելն է: