AM
26 March 2010 - 14:45 AMT

2010 թ. Հայաստանում դրամի արժեզրկումը կարող է հասնել 10 տոկոսի

2010 թ. Հայաստանի բյուջեում արժեզրկման 4՞1,5% մակարդակը իրական ցուցանիշ չէ, գտնում է «Քաղտնտեսություն» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը: Նրա խոսքերի համաձայն, սպառողական գների աճը կարող է հասնել 10% ցուցանիշի:

«Հայաստանը այնպիսի պետություն է, որտեղ ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանմանը, եւ եթե դոլարի փոխարժեքը շարունակի ամրապնդվել, ապա դրամի արժեզրկման մակարդակը կբարձրանա», – ասել է նա PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում:

Մեկնաբանելով կենսաթոշակների եւ նպաստների ավելացման ուղղությամբ Հայաստանի կառավարության նախաձեռնությունը, փորձագետը բացատրեց, որ գազի սակագների եւ դրամի արժեզրկման ընդհանուր ֆոնի վրա այն բնակչության սոցիալապես խոցելի խավի վիճակը չի բարելավի:

Կառավարության մարտի 25-ի որոշման համաձայն, բազային կենսաթոշակի չափը Հայաստանում 8 հազարից բարձրանալու է հասնելով 10,5 հազ. դրամի, իսկ նպաստը` 10 հազ. դրամից կբարձրանա մինչեւ 12,5 հազ. դրամ: Որոշումները ուժի մեջ կմտնեն 2010 թ. նոյեմբերի 1-ից եւ մայիսի 1-ից:

Հայաստանի վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, առաջին երկու ամիսներին դրամի արժեզրկումը կազմում էր 2 տոկոս: Հայաստանի պետբյուջեի տվյալների համաձայն, 2010 թ. արժեզրկումը լինելու է 4՞1,5% մակարդակում: