Այսուհետ Orange Armenia-ի բաժանորդները կարող են օգտվել սպասազանգ ծառայությունից, որի շնորհիվ զանգահարողը սովորական սպասման զանգի փոխարեն կլսի բաժանորդի ընտրած երաժշտությունը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Orange-ի մամլո ծառայությունից, սպասազանգի ակտիվացումն անվճար է: Ամեն ամիս եւ Orange «Բիզնես» բաժանորդների համար ծառայության արժեքն է ամսական 300 դրամ, իսկ «Խոսենք» ծառայության բաժանորդների համար` օրական 10 դրամ: Orange-ի բաժանորդներն ունեն միանգամայն նոր հնարավորություն. ձայնադարանում պահպանել մինչեւ 20 մեղեդի եւ ցանկության դեպքում պարբերաբար փոխել սպասազանգը այդ մեղեդիներից որեւէ մեկով` առանց դրա համար կրկին վճարելու: