Հայաստանը երկրորդ տեղն է գրավում Ռուսաստանից ԱՊՀ երկրներ եկող զանգերի շարունակականությամբ` երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվարկով: Այսպիսի տվյալներ 2009 թ. արդյունքների հիման վրա հրապարակել է ComNews Research հետազոտական ընկերությունը: Հայաստանի յուրաքանչյուր բնակչի տարեկան հասնում է Ռուսաստանից ելքի 37րոպե կանչ:
Ուսումնասիրությունների արդյունքում առաջին տեղում է Մոլդովան: Ռուսաստանից յուրաքանչյուր միջին մոլդովացու զանգը տարեկան 46 րոպե է: Պաշտոնական տվյալների համաձայն,Ռուսաստանում բնակվում է 1 130 հազ. հայ եւ 172 հազ. մոլդովացի, իսկ Հայաստանի եւ Մոլդովայի բնակչությունը 3 մլն եւ 3,8 մլն է, համապատասխանաբար: Բացի այդ, Հայաստանը Ռուսաստանից ԱՊՀ երկրներ ելքի կանչերի ձայնային TDM- թրաֆիկի ընդհանուր ծավալի 5 % է կազմում: Այստեղ մեծ թրաֆիկը բաժին է հասնում Ուկրաինային` 32%:
ComNews Researchհետազոտական ընկերությունը ուսումնասիրում է Ռուսաստանի, ԱՊՀ եւ հեռավոր արտասահմանի հեռահաղորդակցման շուկան: