Մարտի 29-ին Երեւանում տեղի ունեցավ «Տեղեկատվական կառավարման համակարգում փոխհամատեղելիության» մասին կլոր սեղան քննարկում;
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի պետական կառույցների, ինչպես նաեւ տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ելույթ ունեցողների խոսքերի համաձայն, երկու եւ ավելի համակարգերի փոխգործողության ունակությունը Հայաստանում հրատապ է` էլեկտրոնային հասարակության ձեւավորման գործում ռազմավարության մշակման եւ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման համատեքստում:
«Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի խոսքերի համաձայն, կենտրոնը 20 տեղեկատվական բազա ունի, որոնք շրջանառում են 120 տեսակի տեղեկատվություն` Հայաստանի սոցիալական ապահովության վերաբերյալ: Տեղեկատվական բազաների ստեղծման նախնական փուլում հաշվի չեն առնվել փոխհամատեղելիության հիմնախնդիրները:
Հայաստանում Microsoft ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ ընկերությունը պատասխանատվություն է կրում բաժանորդներին բազմաթիվ ծառայություններից ընտրություն կատարելու հնարավորություն տալու եւ տարբեր ընկերություններին կցելու գործում:
Քննարկման ընթացքում ներկայացվեց Microsoft BizTalk-ի արտադրանքը, որն արդեն օգտագործում է ՀՀ կենտրոնական բանկը եւ Վիվասել-ՄՏՍ-ն: