ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ, որը կկայանա նոյեմբերի 29-ից 30-ը Մոսկվայում, այլ հարցերի հետ մեկտեղ կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը` ելույթ ունենալով իշխող «Ենի ադրբեջան» կուսակցության համագումարում: Նրա խոսքերով` Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների հաջողության հույսերը «դեռեւս սպառված չեն»: Ինչպես մենք արդեն հայտնել ենք, Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպման անցկացումը: Չի բացառվում, որ բանակցություններին կմիանա նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Բացի այդ նախատեսվում է նաեւ «կովկասյան քառյակի» ղեկավարների հանդիպումը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: