«Orange Armenia»-ի աշխատակիցների 47 տոկոսը կանայք են, ընդ որում նրանք զբաղեցնում են ընկերության ղեկավար պաշտոնների 26 տոկոսը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ին ընկերության մամլո քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը, ընկերությունում այսօր աշխատում են ավելի քան 150 կանայք, առանց հաշվի առնելու խանութներում ֆրենչայզինգի գծով աշխատակցուհիներին: France Telecom ընկերության կառավարման համակարգում պաշտոնների 22 տոկոսը զբաղեցնում են կանայք: Վերջին 5 տարում ղեկավար օղակներում կին աշխատողների թիվը կազմել է 15 տոկոս: