Հայաստանի տնտեսությունը գտնվում է ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու կորի «հատակում», իսկ երկրորդ ալիքը դեռ չի սպառնում: Մարտի 16-ին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Գագիկ Վարդանյանը: Նրա խոսքերով, երկրի պետբյուջեի 1,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը լրիվ իրական է, հնարավոր է նույնիսկ 2-3 տոկոս տնտեսական աճ: «Խնդիրն այստեղ նրանում է, որ ճգնաժամից դուրս գալուց հետո մենք կարողանանք ապահովել սովորական աճ, սակայն դա չի նշանակում զարգացում»,- ասել է նա:
Այդ առումով Գագիկ Վարդանյանն ավելացրեց, որ Հայաստանի տնտեսության վերականգնման գործընթացը կսկսվի 2010-2011թթ., որին նպաստելու է նաեւ պղնձի եւ մոլիբդենի գների համաշխարհային աճը:
2010-ի Հայաստանի տնտեսական աճը նախատեսվում է 1,2 տոկոսով, արժեզրկումը` 4՞1,5 տոկոսով: