«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող առաջին օպերատորն է, որ միացել է եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System»-ի միջոցով:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին «ԱրմենՏել»-ի մամլո ծառայությունից, տվյալ ուղղությունն ամբողջովին անկախ է եւ ի լրումն առկա երեքին կդառնա նոր մայրուղի` ապահովելով «ԱրմենՏել»-ի մուտքն ինտերնետ:
«Մեր ենթակառուցվածքի միացումը նոր` չորրորդ ուղղությանը կապի արտաքին ուղիների դիվերսիֆիկացմանն ուղղված ռազմավարության մի մասն է կազմում: Մեզ, որպես կապի միասնական օպերատոր, դա հնարավորություն է ընձեռում ոչ միայն բարձրացնել մեր կողմից մատուցվող ինտերնետի այլ նաեւ միջազգային հեռախոսակապի որակը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նոր մայրուղին անցնում է Սեւ ծովի հատակով, իսկ եվրոպական մագիստրալ ինտերնետ ցանցին միանում է Բուլղարիայի տարածքում: