Orange Armenia ընկերությունն իր բաժանորդներին ներկայացրեց Orange TV բջջային հեռուստատեսության ծառայությունը, որն այսուհետ թույլ կտա նրանց անմիջապես իրենց բջջայինի էկրանին դիտել 16 տեղական եւ արտասահմանյան հեռուստաալիքներ 5 լեզուներով, PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնեց ընկերության մամլո ծառայությունը:
Orange-ն առաջարկում է առաջին բջջային հեռուստատեսությունը Հայաստանում, որը հնարավոր է դիտել ոչ միայն 3G, այլ նա— 2G հեռախոսների միջոցով, եւ որը հասանելի է պատկերի բարձր հստակության HD որակով:
Orange TV-ի շնորհիվ բազմաթիվ հեռուստաալիքներ հասանելի են դառնում Հայաստանի բնակչության գրեթե 85%-ի համար, ովքեր գտնվում են Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցի ծածկույթի ներքո: