Ապրիլի 1-ին Orange-ը հայտարարեց իր «Ամեն ամիս» ամսական բաժանորդագրության ծառայության սակագների զգալի իջեցման մասին` այսպիսով հաճելի նորություն հայտնելով ներկա բաժանորդներին, իսկ նոր բաժանորդներին առաջարկելով ավելի հետաքրքիր եւ մրցունակ սակագներ: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին Orange-ի մամլո ծառայությունից, այսուհետ Orange-ի «Ամեն ամիս» ծառայության բոլոր բաժանորդները` անկախ սակագնային պլանից, Հայաստանի այլ բջջային եւ ֆիքսված ցանցեր կզանգահարեն 35 դրամ/րոպե միակ սակագնով նախկին 50/40/35 դրամ/րոպե աստիճանավորված սակագների փոխարեն:
Ամեն ամիս ծառայության բաժանորդները կարող են ամսավճարն ամբողջությամբ օգտագործել Orange-ի ձայնային եւ ինտերնետ ծառայություններից օգտվելու համար, ինչը նշանակում է, որ օրինակ «Ամեն ամիս 4000» սակագնային պլանի բաժանորդը կարող է օգտագործել իր ամսավճարը ավելի քան 100 րոպե դեպի այլ ցանցեր զանգահարելու եւ շուրջ 30 SMS բոլոր ուղղություններով ուղարկելու համար:
Ինչպես նախկինում, Orange «Ամեն ամիս» սակագնային պլաններն առաջարկում են անվճար խոսել մտերիմների հետ` ներառելով 1000-ից 1500 անվճար րոպե ցանցի ներսում զրուցելու համար: Այդ րոպեները սպառելու դեպքում բաժանորդները կշարունակեն Orange ցանցի ներսում խոսել ընդամենը 5 դրամ/րոպե սակագնով` օգտագործելով իրենց հավելյալ կրեդիտի սահմանաչափը:
«Ամեն ամիսը» Orange-ի ամսական բաժանորդագրության ծառայությունն է, որի բաժանորդները հնարավորություն ունեն վճարել ամսական մեկ անգամ` չմտածելով վերալիցքավորման մասին, ինչպես նաեւ ձեռք բերել հեռախոսներ ավելի ցածր գնով 6-ամսյա բաժանորդագրության հետ միասին: