Այսօր պաշտոնական այցով Երեւան է ժամանել ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն Կոիչիրո Մացցուրան: Նա կմասնակցի նոյեմբերի 20-ից 22-ին Երեւանում կայանալիք «Վերածնունդ մշակույթով» միջազգային կոնֆերանսին: Մացցուրան կհանդիպի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ազգայինժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի գործերով նախարար Ռոլանդ Շարոյանին եւ արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարյանին: ՅՈՒՆԵՍԿՈ-ի տնօրենը կայցելի Սուրբ Էջմիածին, որտեղ կհանդիպի Հայ Առաքելական եկեղեցու աշխատակազմի ղեկավար Պարեն Ավետիկյանին եւ կայցելի Մայր Տաճարի գանձատունը: Մացցուրան մտադիր է այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձան եւ ցեղասպանության թանգարան: Նա ելույթ կունենա նաեւ Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ դասախոսների առջեւ: Համալսարանի ղեկավարությունը կշնորհի նրան ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում: Այնուհետեւ Մացցուրան կայցելի Մատենադարան:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: