AM
2 April 2010 - 09:53 AMT

Հայաստանի բանկային համակարգը շարունակում է հուսալի մնալ

Հայաստանի բանկային համակարգը տվյալ պահին նույնքան հուսալի է, որքան 2008-2009թթ., կարծում է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արարատ Ղուկասյանը: «2009-ի արդյունքներով բանկային համակարգի համախառն արդյունքը 2008-ի համեմատ կրճատվել է 46 տոկոսով, բայց զգալի գումար է կազմում»,- ասել է նա: Նրա խոսքերով, բանկերը կարող էին ռիսկի դիմել, կապված 2009-ին փոխարժեքի կտրուկ փոփոխությունների հետ, եւ ոչ մի բանկ հարցականի տակ չդրեց ավանդատուի իրավունքը իր դեպոզիտները կառավարելու գործում. միջոցները լիովին հասանելի էին բանկի հաճախորդների համար:

Ղուկասյանը նշեց, որ 2009-ին վարկավորման մասով եղել են զուսպ քաղաքականության միտումներ, բայց դա բնական է տնտեսության անկման ֆոնի վրա: «Բնականաբար բանկերը պետք է արձագանքեն դրան, քանի որ առաջին հերթին նրանք մտածում են ավանդատուի շահերի մասին, քանի որ իրավունք չունեն նրանց միջոցները ենթարկել չհիմնավորված ռիսկի»,- ասել է նա:

Խոսելով 2010-ին վարկավորման միտումների մասին` ՀԲՄ նախագահը նշեց, որ ստեղծված իրավիճակում բանկերն ավելի զգուշերն են մոտենում վարկավորմանը եւ միջոցներ չեն տրամադրում այն նախագծերին կամ ընկերություններին, որոնք թափանցիկ քաղաքականություն չեն վարում: