AM
2 April 2010 - 10:06 AMT

«ԱրմենՏելը» մտադիր է մեծացնել 3G ցանցերի տարողությունը

«ԱրմենՏելը» (Beeline ապրանքանիշ) նախատեսում է մինչեւ ընթացիկ տարեվերջ երկու անգամ մեծացնել 3G ցանցերի տարողությունը: Այդ մասին հայ բլոգերների հետ հանդիպման ժամանակ ասել է «ԱրմենՏել» ընկերության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Անուշ Բեգլոյանը: Beeline-ի ավելի քան 100 000 բաժանորդներ ներկա պահին օգտվում են բջջային ինտերնետից, այդ թվում եւ 3G կապից: Երրորդ սերնդի (3G) բջջային կապը կառուցվում է տվյալների փաթեթային հաղորդման վրա: Հայաստանում բջջային կապի բոլոր երեք օպերատորները 3G կապի միջոցով ելք ունեն ինտերնետ: