AM
19 November 2001 - 17:55 AMT

ՂԱՐԱԲԱՂԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ, ՈՐ ՊԵՍԶԻ ԵՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐՎԵՆ «ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԲԵԼՈՌՈՒՍ» ՄԻՈՒԹՅԱՆԸ

Ստեփանակերտում կայացավ ԼՂՀ Կոմունիստական կուսակցության երրորդ համագումարը: Պատգամավորները հավանություն տվեցին իշխանության հանդեպ կոնստրուկտիվ ընդդիմադիր դիրքեր գրավելու անհարաժեշտության մասին ԼՂԿԿ կենտրոնական կոմիտեի որոշմանը: ԿԿ քարտուղար Հրանտ Մելքումյանն իր ելույթում ԼՂՀ եւ ՀՀ ղեկավարներից պահանջեց աշխատանքներ սկսել «Ռուսաստան-Բելոռուս» միությանը երկու հայկական պետությունների միավորման համար: Համագումարին ներկա էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, հանրապետության վարչապետ Անուշավան Դանիելյանը, Հայաստանի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: