2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում 1,7 մլն կոնյակ է արտադրվել, ինչը 3,1%-ով բարձր է 2009 թվականի նույն շրջանի ցուցանիշից: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն ժամանակահատվածում երկրում 673,3 հազ. լիտր օղի է արտադրվել, ինչը 2009 թվականի հունվար-փետրվար ամիսների ցուցանիշից ցածր է 60,5%-ով:
Բացի դրանից, 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 574,9 հազ. լիտր գինի` ի դեմս 430,3 հազ. լիտրի 2009թ. նույն շրջանում (33,6%-ով ավելի):
Միեւնույն ժամանակ զեկուցային շրջանում երկրում արտադրվել է 956,6 հազ. լիտր գարեջուր, ինչը 75,5%-ով բարձր է 2009թ. հունվար-փետրվար ամիսների ցուցանիշից: Շամպայն գինիների արտադրությունն աճել է գրեթե երկու անգամ (95,5%-ով)` կազմելով 29,4 հազ. լիտր: