Մարտի 29-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,922,368 ԱՄՆ դոլար` 397.72 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 80,843,054 ԱՄՆ դոլար` 400.30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,610,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 401.46 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 205,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 397.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 30.3 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: