AM
2 April 2010 - 12:06 AMT

Orange-ն իր բաժանորդների համար ակտիվացրեց MMS ծառայությունը

Orange Armenia-ի բաժանորդների համար հասանելի է դարձել MMS-ը (մուլտիմեդիա հաղորդագրություններ): Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդեցին Orange Armenia-ի մամլո ծառայությունից, ցանցի բաժանորդները կարող են MMS ուղարկել նաեւ Հայաստանի շարժական կապի մյուս երկու օպերատորների բաժանորդներին, ինչպես նաեւ ստանալ նրանցից: Ինչպես «Խոսենք», այնպես էլ «Ամեն ամիս» եւ Orange Բիզնես ծառայությունների բոլոր բաժանորդների համար մեկ MMS-ի արժեքը 30 դրամ է: