Երեկ Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը հանդիպեց ԱՊՀ երկրների կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլաենկոյի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են Միջին Ասիայում արագ արձագանքման կոլեկտիվ ուժերի գործունեության, ինչպես նաեւ Կովկասում տարածաշրջանային անվտանգության համակարգի ապահովման միջոցների մասին: Քննարկվել են նաեւ ԱՊՀ մասնակից-երկրների պաշտպանության նախարարների խորհրդի կայանալիք նիստի եւ միջազգային ահաբեկության չեղոքացմանն ուղղված միջոցառումների հետ առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Կոլեկտիվ անվտանգության խորհրդում այժմ նախագահում է Հայաստանն :
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: