AM
17 November 2001 - 16:06 AMT

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ՄՏԱԴԻՐ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻԿԱ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Խաչատրյանը հայտնել է, որ 2003 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մտադիր է առաջադրել իր թեկնածությունը: Միեւնույն ժամանակ, նա հանդես եկավ «բոլոր առողջ ուժերի» միավորման եւ նրանց կողմից միասնական թեկնածուի առաջադրման կողմ: Խաչատրյանը երկրորդ քաղաքական գործիչն է, որը հստակորեն հայտնել է նախագահական աթոռին իր հավակնությունները: Երկու ամիս առաջ երկրորդ ժամանակհատվածում վերընտրվելու իր մտադրությունն էր հայտնել ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: