Հայաստանը պետք է հրաժարվի լրացուցիչ 4 միլիոն դոլարից, որոնք ԱՄՆ-ը մտադիր են հատկացնել հանրապետության ռազմական ոլորտին օգնության կարգով: Ինչպես հայտոնւմ է «Արմինֆո» գործակալությունը, այդպիսի կարծիք է այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հանձնածողովի ղեկավար Վահան Հովհաննիսյանը, որը Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ է: Նրա խոսքերով` Վաշինգտոնը այդպիսով փորձում է «աչքերի մեջ թոզ փչել», որպեսզի Հաաստանը չարձագանքի Ափշերոնի թերակղզում Ադրբեջանի ռազմաօդային հենակայանների ուժեղացմանը: Խորհրդարանականը նշել է, որ հայկական բանակը լիովին կարող է գոյատեւել առանց այդ գումարի եւ չընկնել ԱՄՆ-ից կախվածության մեջ: Հանձնաժողովի ղեկավարը ընդգծել է, որ Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժի ժամանակավոր կասեցումը ու Ադրբեջանին ռազմական ու նյութական օգնության տրամադրումը ԱՄՆ-ի կողմից կարող է խաղտել ոչ միայն Բաքվի ու Երեւանի միջեւ առկա փխրուն հավասարակշռությունը, այլ նաեւ Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի կայունությունը: Սակայն, Հայաստանի զինվորական ղեկավարությունը շատ չէ մտահոգված այդ հարցով: Հովհաննիսյանը ենթադրում է, որ այդ հանգստությունը պայմանավորված է նրանով, որ իշխանությունները ուրիշներից լավ են տեղեկացված Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական հնարավորությունների վերաբերյալ: «Բայց աշխարհաքաղաքական իրադրությունը կարող է փոփոխվել այնպես արագ, որ մեր ներքին պաշարները կարող են անբավարար հայտնվել` ծառացած խնդիրները լուծելու համար»,- ասել է խորհրդարանականը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: