Ըստ թուրքական ԶԼՄ-ների տեղեկությունների` Աֆղանստանի խաղաղարար ուժերի կազմում կարող են ընդգրկվել նաեւ ադրբեջանական ստորաբաժանումները: Ինչպես հայտնի է, այժմ քննարկվում է ՄԱԿ-ի հովանու ներքո Աֆղանստան խաղաղարար ուժեր ուղղելու մասին հարցը, որոնք ձեւավորված կլինեն այդպիսի մահմեդական երկրների ներկայացուցիչներից, ինչպիսիք են Թուրքիան, Եգիպտոսը, Ղազախստանը, Ղրղզստանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտարարել է, որ ադրբեջանական զինվորականների մասնակցությունը Աֆղանստանի խաղաղարար ուժերին «մոտ ապագայի հարց է»: Ինչպես հայտնի է, Ադրբեջանն ունի խաղաղարար գործողություններին մասնակցության որոշակի փորձ: Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող թուրքական գումարտակի կազմում ընդգրկված էր ադրբեջանական դասակը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: