AM
7 April 2010 - 13:26 AMT

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազ•ային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հանադուն Տուրեին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Հանադուն Տուրեին: Այս մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ նախագահի մամո ծառայությունը:

Ողջունելով հյուրին` նախագահը հույս է հայտնել, որ նրա այցը կարևոր քայլ կլինի երկկողմ կապերի սերտացման և համագործակցության հետագա զարգացման համար: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները նաև կազմակերպության հետ փոխգործակցության արդյունք են:

Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտը վերջին տարիներին լուրջ առաջընթաց է արձանագրել:

Կողմերը խոսել են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի խնդիրների ու զարգացման հնարավորությունների մասին։ Հանադուն Տուրեն ասել է, որ կազմակերպությունը Հայաստանի հետ գործակցությունը շարունակելու է երեք հիմնական ուղղություններով` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում և հեռուստատեսային հեռարձակման թվայնացում:

Նշելով, որ ինտերնետ ծառայությունների զարգացմանը զուգահեռ լուրջ հիմնախնդիր է դառնում կիբերանվտանգության ապահովումը` նախագահ Սարգսյանը կարևորել է կազմակերպության օժանդակությունը հայ մասնագետների վերապատրաստման, տեխնիկական աջակցության ու խորհրդատվության տրամադրման հարցերում: