AM
7 April 2010 - 13:36 AMT

Beeline վաճառքի և սպասարկաման նոր գրասենյակ Գյումրիում

“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Գյումրիում վաճառքի և սպասարկամա նոր գրասենյակի բացման մասին, PanARMENIAN.Net –հաղորդում է “ԱրմենՏել” ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

“Բացելով նոր գրասենյակ Գյումրիում` մենք առաջնորդվել ենք “ԱրմենՏել” ընկերության որպես ինտեգրված օպերատորի կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ պահանջարկի ավելացմամբ: Մեր կողմից առաջարկվող շարժական կապի նոր սակագները, մասնավորապես “Մարզային սակագնային փաթեթները” և լայնաշերտ ինտերնետի ծառայությունները ավելացրել են պահանջարկը, որի արդյունքում առաջացել է վաճառքի և սպասարկման գրասենյակների ցանցի հետագա ընդլայնման անհրաժեշտություն” – նշել է "ԱրմենՏել" ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Սա թվով երրորդ Beeline գրասենյակն է Գյումրի քաղաքում: Ներկայում Հայաստանում գործում է վաճառքի և սպասարկաման 82 գրասենյակ, որից 24-ը` մայրաքաղաքում:

Beeline ֆիքսված, շարժական և ինտերնետ կապի բաժանորդները կարող են դիմել գրասենյակ և օգտվել ընկերության առաջարկած ծառայությունների լայն շրջանակից` միանալ ցանցին կամ որևէ սակագնային փաթեթի, կատարել վճարումներ, ստանալ զանգերի վերծանումներ և այլն:

Նշենք, որ 2010թ. մարտի 1-ին “ԱրմենՏել” ՓԲԸ-ն գործարկել է “Շիրակ”, “Լոռի”, “Սյունիք”, “Տավուշ” և “Վայոց Ձոր” կանխավճարային մարզային սակագնային փաթեթները ֆիզիկական անձանց համար: Սակագնային պլանները թույլ են տալիս Beeline բջջային ցանցում կատարել ելքային զանգեր ընդամենը 9 դրամով, անկախ խոսակցության տևողությունից:

* * *

ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) “Վիմպելկոմ” ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվյալների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում եւի այլուր: