AM
8 April 2010 - 08:42 AMT

Հայաստանի կառավարությունը հաստատել է թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը

Հայաստանի կառավարությունն ապրիլի 8-ի իր նիստում հաստատել է թեթև արդյունաբերության զարգացման ուղղված միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, միջոցառումների ժամանակացույցը թույլ կտա 2 տարում ի հայտ բերել առկա խնդիրները եւ վերլուծել դրանց պատճառները, արդյնքները հիմք կծառայեն առավել երկարաժամկետ ծրագրերի համար` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի մրցունակությունը միջազգային շուկաներում:

Բացի այդ, ըստ նախարարի, ոլորտի զարգացման շրջանակներում նախատեսվում է հարկային բեռի թեթևացում և հագուստի ու կաշվե իրերի դիզայներների ինստիտուտի ստեղծում: