AM
8 April 2010 - 11:38 AMT

Թարգմանիչների “Lingvo-ի գավաթ” online-մրցույթը մեկնարկում է ապրիլի 20-ին

Թարգմանիչների “Lingvo-ի գավաթ” միջազգային մրցույթը տեղի կունենա 2010-ի ապրիլի 20-ին և մայիսի 19-ին: Online-մրցություններին կարող են մասնակցել 16 տարեկանից բարձր աշակերտները և ուսուցման բոլոր ձևերի ուսանողները, որոնք ուսումնասիրում են անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուները: “Lingvo գավաթ 2010”-ի հաղթողը հնարավորություն կստանա երկու անմոռանալի շաբաթ անցկացնել Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում կամ Ֆրանսիայում EF Educatioan First ընկերության կողմից:

Երրորդ անգամ անցկացվող մրցույթը միջազգային հարթակ է դարձել թարգմանության ժամանակակից տեխնոլոգիաները կիրառելու համար: 2009-ին նրան մասնակցել են ուսանողներ ռուսական և արտասահմանյան 200 բուհերից, ինչպես նաև դպրոցների, վարժարանների, ուսումնարանների աշակերտներ: “Lingvo գավաթ 2010” առաջանությանը մասնակցելու համար պետք է գրանցվել միջոցառման կայքում մինչև 2010-ի ապրիլի 19-ը:

Ռուսական ABBYY ընկերությունը (մինչև 1997-ը BIT Software) հիմնադրվել է 1989թ. Մոսկվայում Մոսկվային ֆիզիկատեխնիկական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող` հայաստանցի Դավիթ Յանի կողմից: Այսօր ABBYY-ն առաջատար համաշխարհային նորարարական տեխնոլոգիաների մշակողներից է փաստաթղթերի օպտիկական ճանաչման, ձևերի ներմուծման, կիրառական լեզվաբանական ծրագրային ապահովման ոլորտներում և միակ ընկերությունն է աշխարհում, որը սեփական մշակումների այդպիսի հավաքածու ունի: Ընկերության արտադրանքից օգտվողների թիվը կազմում է շուրջ 30 մլն մարդ աշխարհի 130 երկրներում: