AM
9 April 2010 - 08:20 AMT

ԱՄՀ. Գնաճի ցուցանիշը 2010-ին Հայաստանի պատմության մեջ ամենաբարձրն է լինելու` 6.2 տոկոս

Արժույթի միջազգայյին հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումներով 2010-ին Հայաստանում գնաճը կազմելու է 6.2 տոկոս: Այդ մասին Երևանում լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:

“Մենք կարծում ենք, որ ընթացիկ տարում գնաճն ավելի բարձր է միջին ցուցանիշից, որը երբևէ արձանագրվել է Հայաստանի տնտեսության պատմության մեջ”,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչը: Նրա խոսքերով, դա պայմանավորված է փոխարժեքի և համաշխարհային գների, մասնավորապես, գազի սակագների բարձրացման լագային ազդեցությամբ:

“Սակայն, դա գների մեկանգամյա բարձրացում է, և մենք չենք կարծում, որ Հայաստանում տեղի են ունենալու համակարգված և երկարաժամկետ թանկացումներ”,- ասել է Տոլոսան:

2010-ին Հայաստանի բյուջեով նախատեսված գնաճը կազմում է 4±1,5 տոկոս: