AM
9 April 2010 - 11:53 AMT

Գիերմո Տոլոսա. “Հայաստանում հարկերի հավաքման մակարդակն ավելի ցածր է, քան Աֆրիկայի երկրներում”

Հարկերի հավաքման հարաբերակցությունը, տնտեսության ծավալների համեմատ Հայաստանում շատ ցածր է, նույնիսկ ավելի ցածր, քան աֆրիկյան երկրներում, հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:

“Ցավոք, պետք է նշեմ, որ Հայաստանի կառավարության միջոցառումները հարկային վարչարարության ուղղությամբ ցանկալի արդյունք չեն տվել: Կառավարության որոշ բարեփոխումներ ավելի դանդաղ են կատարվել, քան սպասվում էր”, – ասել է նա:

ԱՄՀ ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ կիսում է իշխանությունների անհանգստությունը` խոշոր ձեռնարկատերերից հարկերի հավաքման առնչությամբ:

“Անհրաժեշտ է ակտիվացնել Հայաստանի պետեկամուտների հանձնաժողովի խոշոր հարկատուներով զբաղվող ստորաբաժանումների գործունեությունը”, – ասել է նա: