AM
9 April 2010 - 12:32 AMT

iCON Communications-ը հայտարարել է “Բացահայտիր քո աշխարհը” մրցույթի մեկնարկի մասին

iCON Communications-ը հայտարարեց իր նոր` «Բացահայտիր քո աշխարհը» CSR ծրագրի մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են ասել iCON Communications-ի մամլո ծառայությունում, ապրիլի 11-ից ոչ մրցութային կարգով Օլիմպիադային կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, պարզապես գիտելիքների ստուգման նպատակով: Այս ծրագիրն ուղղված է կրթության ոլորտի զարգացմանը և քաջալերում է աշակերտներին և ուսանողներին օգտագործել համացանցը, որպես գիտելիքների ձեռքբերման աղբյուր:

iCON Communications-ը լայնաշերտ Ինտերնետ ծառայության մատակարար է Հայաստանում, որը ջանում է ապահովել լավագույն տեխնիկական կատարողականություն ու հաճախորդներիսպասարկում: Գրանցվելով 2007թ.-ի վերջում` iCON-ը սկսեց մատուցել բարձրորակ ինտերնետ ծառայություն 2009թ. մարտին: iCON-ի ցանցն այժմ ծածկում է Երևանի տարածքի 70 կմ: