AM
9 April 2010 - 12:36 AMT

ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Ապրիլի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 46,376,791 ԱՄՆ դոլար` 399.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 40,527,458 ԱՄՆ դոլար` 401.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

"ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ" ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,510,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 397.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 399.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մարտի 29-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 17.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 42.8 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: