AM
12 November 2001 - 18:56 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ԵՒ ՀՀ-ՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը եւ Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆոլկեր Զայթսն այսօր քննարկել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացման հեռանկարներները: Ինչպես տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունում, հայկական խորհրդարանի խոսնակը ընդգծել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների զարգացման նշանակությունը: Ֆոլկեր Զայթսի խոսքերով` Գերմանիան կարեւորում է Հարավային Կովկասի տարածաշրջանը ընդհանրապես, եւ խաղաղության ու կայունության հաստատումը հնարավորություն կստեղծի տարածաշրջանի պետությունների զարգացման եւ բարգավաճման համար: Արմեն Խաչատրյանը, պատասխանելով Ֆոլկեր Զայթսի հարցերին, պարզաբանել է, որՀայաստանը եղել եւ մնում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից: Ժամանակն է արդեն խոսել ոչ թե զենքի դիրքից եւ ոչ թե ռազմական ներուժի մասին, այլ խաղաղության եւ համատեղ տնտեսական ծրագրերի մասին, որոնք կօժանդակեն հակամարտության խաղաղ կարգավորման գործին, ասել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: