Եթե Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման մրցույթը չիրականանա, բացառված չէ, որ դրանք կփոխանցվեն հավատարմագրային ղեկավարման: Այդ մասին տեղեկացնում է «Արկա» գործակալությունը` վկայակոչելով ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի հայտարարությունը, որն արվել է տեղի «Պրոմեթեւս» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: Գալուստյանի խոսքերով` հաշվի առնելով սեպտեմբերի մեկից հետո աշխարհում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ներդրումային մթնոլորտի փոփոխության հետեւանքով մրցույթը հնարավոր է անցկացնել նաեւ մեկ տարի հետո: Միեւնույն ժամանակ Գալուստյանը նշել է, որ լիարժեք մրցույթի անցկացման համար կատարվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները: «Գլխավորն այն է, որ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը կայանա բիզնես-ոլորտում»,- ասել է Գալուստյանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: