«Մանես եւ Վալլեքս» ընկերությունն իր արտասահմանյան գործընկեր LURGI METALLURGIE GmbH գերմանական ֆիրմայից ստացել է Ալավերդու մետալուրգիական գործարանի վերակառուցման նախագծային ուսումնասիրությանը վերաբերող եզրակացություն: Այդ մասին, պատասխանելով «Արմինֆո» գործակալության թղթակցի հարցերին, նախօրեին հայտնել է «Մանես եւ Վալլեքս» ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը: Ալավերդու մետալուրգիական գործարանի վերակառուցումը, որը գնահատվում է մոտավորապես 70 մլն դոլար, մտնում է «Մանես եւ Վալլեքս» ընկերության կողմից մշակված «Հայկական պղինձ» ծրագրի մեջ: Մասնավորապես, ծրագրի շրջանակներում` գործող գործարանի տարածքում նախատեսվում է 2002 թվականին սկսել պղնձաքարի հարստացման ֆաբրիկայի եւ մանրախճի կոնցենտրատի ֆաբրիկայի շինարարությունը: Ըստ Մեջլումյանի նախկինում արված հավաստիացումների` 2002 թվականի վերջում կոմբինատը հնարավորություն կստանա արտադրել պղնձի սեփական մանրախիճը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: