AM
12 November 2001 - 15:40 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԸՆԴՈՒՆԻ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, Ստրասբուրգ կատարած իր այցի ընթացքում, հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որում ասել է, որ Հայաստանը չի ընդունի փարիզյան սկզբունքների շրջանակներից դուրս եկող առաջարկություններ, սակայն նա պատրաստակամություն է հայտնել շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունները: Նախարարն իր դժգոհությունն է հայտնել վերջերս հակամարտության գոտի այցելած Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների կապակցությամբ: Վարդան Օսկանյանը նշել է, որ այն բանից հետո, երբ Բաքվում հրաժարվեցին փարիզյան սկզբունքներից եւ առաջարկեցին կարգավորման իրենց սեփական տարբերակները, համանախագահները փորձեցին պարզել Երեւանի վերաբերմունքն այդ հարցին: Ղարաբաղյան հակամարտության լուծումը շատ երկարատեւ գործընթաց է, որը հնարավոր չէ ավարտել մեկ փուլով: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ միջնորդները կշարունակեն իրենց աշխատանքը եւ կրկին կայցելեն տարածաշրջան: «Անհրաժեշտություն չկա այժմ քննարկել` ընդունելի են համանախագահների առաջարկները, թե ոչ»,- ասել է Օսկանյանը:

Լրատվությունը արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: