AM
12 November 2001 - 15:34 AMT

ԱՎԱՐՏՎԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ

Ավարտվել է Միջազգային բանկի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ՛Քոնորի այցը Երեւան: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ՀԲ-ի երեւանյան գրասենյակի արտաքին կապերի համար պատասխանատու Վիգեն Սարգսյանին, բանակցությունների բոլոր կետերով ձեռք են բերվել պայմանավորվածություններ: Նրա խոսքերով` Ջուդի Օ՛Քոնորը նշել է, որ 15 մլն դոլարի փոխանցումը կիրականացվի միայն Միջազգային արժութային հիմնադրամի համաձայնությամբ, որն իր անբավարարվածությունն է արտահայտել պետբյուջեի ցածր հավաքումով: Միայն երրորդ եռամսյակում ապառքը կազմում է 7.7 մլրդ դրամ: Միեւնույն ժամանակ, Օ՛Քոնորն ընդգծել է, որ SAC-4 վարկի երրորդ` 20 մլն դոլար չափով փոխանցման տրամադրման միակ պայմանը` բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհումն է: Սարգսյանը նշել է, որ Օ՛Քոնորը տեղեկացրել է Հայաստանի ղեկավարությանը մինչեւ տարվա վերջ Երեւան կատարվելիք ՀԲ առաքելության այցի մասին, որը կքննարկի SAC-5 վարկի մասին համաձայնագրի ստորագրման հնարավորությունը: Ենթադրվում է, որ վարկի չափը կկազմի 40-52 մլն. դոլար: Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը տեղեկացրել է իր զրուցակցին, որ 2002 թվականի պետբյուջեն կազմվել է հաշվի առնելով այդ վարկը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: