“ԱրմենՏել” ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է լայնաշերտ ինտերնետ հասանելիության Hi Line ծառայությանը միանալու ակցիայի երկարաձգման մասին: Մինչև 2010թ-ի մայիսի 15-ը ներկայացնելով միացման հայտ և կնքելով համապատասխան պայմանագիր` հաճախորդները կստանան անվճար ADSL մոդեմ, ինչպես նաև Hi Line ծառայության միացումը կիրականացվի անվճար, PanARMENIAN.Net-ին հայտնել է “ԱրմենՏելի” մամլո ծառայությունը:
“Հանդիսանալով Հայաստանում կապի խոշորագույն ինտեգրված օպերատոր` “ԱրմենՏել”-ն առաջինն էր, որ լայնաշերտ ինտերնետ-հասանելիությունը դարձրեց մասսայական: Մենք հետագայում նույնպես մտադիր ենք մնալ առաջատարի դիրքում` շարունակելով իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված են հասարակության ամենալայն շերտերի համար ինտերնետն առավել հասանելի դարձնելուն”,- նշեց “ԱրմենՏել” ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ակցիայի պայմանների համաձայն միացումից հետո` առաջին 12 ամսվա ընթացքում, անսահմանափակ սակագնային փաթեթից օգտվող հաճախորդները կարող են անցում կատարել ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթների: Եթե բաժանորդն օգտվում է մեգաբայթային սակագնային պլաններից, ապա նա կարող է անցնել դեպի անսահմանափակ սակագնային պլան կամ ավելի մեծ լիմիտով փաթեթ:
“Hi-Line” ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս սովորական հեռախոսագծով ապահովել ինտերնետ-հասանելիություն: “ԱրմենՏել” ՓԲԸ-ն տրամադրում է այս ծառայությունը 2007 թ-ից, իսկ 2009թ-ից այն հասանելի է ոչ միայն Երևանում, այլև մարզերում: 2010 թվականի ապրիլի 12-ի դրությամբ մատուցվող ծառայության աշխարհագրությունն ընդգրկում է Հայաստանի մարզերի 27 քաղաք:






