Ներկայումս Telcell-ի պրոցեսինգային կենտրոնին միացված են վճարումների ընդունման ավելի քան 300 կետեր Երեւան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ, Աբովյան, Էջմիածին, Սեւան, Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Արտաշատ, Ալավերդի, Կապան եւ Մասիս քաղաքներում:
Նշված քաղաքների բնակիչները կարող են վճարումներ կատարել կապի և տարբեր ծառայությունների պրովայդերների ավելի քան 40 օպերատորների օգտին:
2007թ. օգոստոսի 4-ին «Թել-Սել» ընկերությունը մեկնարկ տվեց բիզնեսի նոր ուղղության, Հայաստանում ձեւավորվեց ինքնասպասարկման տերմինալների օգնությամբ կատարվող վճարումների ընդունման առաջին ցանցը: